Լրահոս
Օրվա լրահոսը

Ամերիկայի հայկական համագումարը միջազգային հանրությանը կոչ է անում պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին՝ տասնամյակներ շարունակ մարդկության դեմ հանցագործություններ իրագործելու համար

Փետրվար 28,2025 15:58

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Համագումարի հայտարարությունը Սումգայիթյան ջարդերի 37-րդ տարելիցի կապակցությամբ, որոնք իրականացվեցին Ադրբեջանի կողմից հայ ժողովրդի դեմ՝ մինչ Ցեղասպանության շրջանը շարունակվում է

Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար) հիշում է Սումգայիթյան ջարդերի 37-րդ տարելիցը, որը դաժանորեն ծրագրված և իրագործված ջարդ էր Ադրբեջանի տարածքում Կասպից ծովի ափամերձ մի քաղաքի՝ Սումգայիթի հայ բնակչության դեմ։

Խաղաղ հայ ժողովրդի նկատմամբ բռնությունները սանձազերծվեցին 1988թ.-ի փետրվարի 27-ին և շարունակվեցին մինչև 1988թ.-ի մարտի 1-ը, մինչ ոճրագործները՝ զինված հայ բնակիչների հասցեներով, երեք օրվա ընթացքում սպանեցին, հարձակումների ենթարկեցին, ծանր վիրավորեցին, վանդալիզմ իրականացրեցին և թալանեցին։ Այս ջարդը լայնորեն լուսաբանվեց հիմնական լրատվամիջոցներում, սակայն Ադրբեջանի կողմից պետականորեն հովանավորվող բռնության մոդելը սրվեց, և 1980-ականների վերջին և 1990-ականներին Բաքվում, Կիրովաբադում և Մարաղայում լրացուցիչ ջարդեր իրականացվեցին:

Հակահայկական անկարգությունները ադրբեջանցիների բռնի արձագանքն էին՝ ընդդեմ արցախահայերի ինքնորոշման օրինական ձգտումների, որին աջակցում էին մարդու իրավունքների պաշտպաններն ամբողջ աշխարհում: Հայ ժողովրդի դեմ իրականացված էթնիկ զտումը իր դաժան ավարտին հասավ 2020թ․-ի սեպտեմբերին՝ 44-օրյա պատերազմի ընթացքում Արցախի վրա Ադրբեջանի չարդարացված հարձակման ժամանակ, որին հաջորդեց արցախահայության բռնի կերպով վտարումն իրենց պապենական հողերից՝ 2023թ․-ի սեպտեմբերին դաժան շրջափակումից հետո։

Մինչ Ամերիկայի հայկական համագումարը հիշում է Սումգայիթյան ջարդերի 37-րդ տարելիցը և 1988-1990թթ․-ին բոլոր ջարդերի ընթացքում կորսված կյանքերը, այն դատապարտում է Ադրբեջանի շարունակական թշնամանքը, ինչպես նաև հայ ռազմագերիների, քաղաքացիական անձանց և պետական ​​պաշտոնյաների շարունակվող անօրինական կալանավորումը: Համագումարը կոչ է անում միջազգային հանրությանը պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին՝ տասնամյակներ շարունակ մարդկության դեմ հանցագործություններ իրագործելու համար, և հորդորում է ամերիկահայերին կապ հաստատել իրենց ԱՄՆ կոնգրեսականների հետ՝ հակահայկական ջարդերի վերաբերյալ հայտարարություն անելու համար:

Ամերիկայի հայկական համագումարը հիմնադրվել է 1972 թվականին: Այն ամենամեծ համազգային, անկուսակցական, հասարակական կազմակերպությունն է Վաշինգտոնում, որն օժանդակում է հայկական հարցերի ճիշտ ըմբռնմանն ու լուսաբանմանը: Համագումարը 501(c)(3) կարգավիճակով հարկերից ազատված անդամակցական կազմակերպություն է:

Ամերիկայի հայկական համագումար

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728