Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ համախմբում կա ազգային նպատակների շուրջ՝ վերածնունդ հնարավոր է. «Ապառաժ»

Փետրվար 28,2025 15:54

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Վերածնունդ լինելու է

«Ապառաժ». Ադրբեջանի կողմից հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը հայաշատ Սումգայիթ քաղաքում՝ ուղղակի 88-ի Շարժումը ճնշելու, հայերիս համար ցավալի եւ դառնագին, սակայն անհաջող փորձ էր։ 37 տարի առաջ՝ 1988 թվականի փետրվարի 27-29-ը ադրբեջանական ԽՍՀ Սումգայիթ քաղաքի հայ բնակչության նկատմամբ իրականացվեց ցեղասպանություն։ Ադրբեջանի իշխանությունների նպատակաուղղված և ծրագրված գործողությունների արդյունքում և ԽՍՀՄ իշխանությունների լուռ համաձայնությամբ, իրականացվեցին հայերի զանգվածային ջարդեր, մարդկության դեմ ծանր հանցագործություններ։

Նմանօրինակ առանձնակի դաժանությամբ հանցանքներ գործած Ադրբեջանը մնաց անպատիժ, ավելին՝ այդ անպատժելիությունը ծնեց նոր ոճիրներ՝ 2020-ին, 2023-ին կրկին ցեղասպանության ենթարկվեց Արցախի ժողովուրդը, Բաքվի բանտերում հայտնվեցին նրա ռազմական եւ քաղաքական գործիչները, որոնք այսօր էլ ենթարկվում են բռնության եւ խոշտանգումների, շարունակվում է յուրացվել եւ ոչնչացվել Արցախի հոգեւոր եւ մշակութային ժառանգությունը, ավերվում են գյուղեր եւ քաղաքներ, Արցախում վերացվում է հայկակական հետքը։

Ադրբեջանում հայ պատանդների կեղծ դատավարություններն ու նրանց խոշտանգումները միջազգային իրավունքի կոպիտ խախտում է։ Անպատիժ մնալով Ադրբեջանը կրկին իր հայատյաց քաղաքականությամբ շարունակում է խոշտանգումների ենթարկել իրենց սեփական հայրենիքում ապրելու իրավունքի համար պայքարող ժողովրդին։ Իսկ Հայաստանը՝ որպես երաշխավոր Արցախի ժողովրդի, խուսափում է նրանց իրավունքների լիարժեք պաշտպանությունից։

Պատմությունը ցույց տվեց, որ երբ համախմբում կա ազգային նպատակների շուրջ՝ վերածնունդ հնարավոր է։ Այսպես էր 88-ին, երբ թվում էր, թե ելք չկա, երբ ծառացած մարտահրավերներն անհաղաթահարելի էին, այդ համախմբան ուժը դարձավ վահան՝ մեր ժողովրդի եւ մեր ազգային արժանապատվության վերականգնման։ Այսօր հրամայական է ազգային խնդիրների շուրջ համահայկական համախմբումը։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728