Լրահոս
Օրվա լրահոսը

«Տեսեք հունվար ամսվա Հայաստանի տնտեսական արդյունքները. առեւտուրը կրճատվել է 2 անգամ, արդյունաբերությունը պակասել է 11 տոկոսով, բայց ծառայությունների եւ շինարարության հաշվին, որտեղ 12 տոկոս աճ կա, զեկուցել են 7 տոկոս տնտեսական աճ»

Փետրվար 28,2025 15:20

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Ի՞նչ է անում այս իշխանությունը… Տեսեք հունվար ամսվա Հայաստանի տնտեսական արդյունքները. առեւտուրը կրճատվել է 2 անգամ, արդյունաբերությունը պակասել է 11 տոկոսով, բայց ծառայությունների եւ շինարարության հաշվին, որտեղ 12 տոկոս աճ կա, զեկուցել են 7 տոկոս տնտեսական աճ: Ստեփան Մնացականյանին դատելու խնդիրը մի առանձին խնդիր է, դատ է հասնում նման թվերի համար:

Անցյալ տարի առաջին 11 ամսին ունեինք 7,4 տոկոս տնտեսական աճ 2023թ 11 ամսվա նկատմամբ: Դեկտեմբերին տնտեսությունն աճեց 4 տոկոսով, ուրեմն 12 ամսվա աճն ավելի փոքր կլինի, քան 7,4-ը: Դարձավ 8,7 տոկոս…Եվ սրա անունն է Ստեփան Սնացականյան, որն արդեն 29 տարի աշխատում է…

Ինչ-որ փարավոնների հանում են Եգիպտոսում, նրանք ասում են՝ սաղ հեչ, էն Ստեփան Մնացականյանը դեռ աշխատո՞ւմ է…Քանի անգամ ասվել է, որ այդ մարդը քրեական հանցագործ է, Վիճակագրության օրենքը նայեք, տարեք դատեք: Էս սուտն ինչներիս է պետք»,- Ազգային ժողովում կառավարության լեգիտիմության հարցի վերաբերյալ քննարկման ժամանակ նշեց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը՝ հեգնելով Ստեփան Մնացականյանին ու նրա ղեկավարած կառույցի տվյալները:

«Կամ ես քննադատեցի, որ 2018-2021թթ կյանքի միջին տեւողությունը 75,6 տարուց իջել է 72,4 տարի: Ընկեր ջան, արդեն հայերը 4 տարի պակաս են ապրում: Մի տարվա մեջ ինքը կյանքի միջին տեւողությունը դարձրել է 77,7… Այդ մարդն այնքան ճկուն է, որ շատ լավ աշխատել է եւ երրորդ նախագահի հետ, եւ երկրորդ, եւ առաջինի հետ»,-ասաց ՀՀ նախկին վարչապետը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728