Լրահոս
Օրվա լրահոսը

«Անդրանիկ Քոչարյանը կասեր՝ 120 հազար արցախցիների թեկուզ մորթեք, ես անցնելու եմ սահմանը»․ Նաիրա Զոհրաբյան

Փետրվար 28,2025 15:12

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Ակնհայտ է, որ Ռուբեն Վարդանյանը խոշտանգված է, արդեն իններորդ օրն է՝ նա հացադուլի մեջ է»,- ՀՀ ԱԳՆ-ի դիմաց ի աջակցություն Բաքվում պահվող հայ ռազմագերիների անցկացված բողոքի ցույցի ժամանակ հայտարարեց «Ժողովրդավարություն եւ արդարադատություն» հ/կ նախագահ Նաիրա Զոհրաբյանը։

Նա նշեց՝ Արցախի քաղաքական էլիտան պատանդառված է, քանի որ Ալիևի նպատակը մեկն է՝ ցուցմունքներ կորզելով հասնել նրան, որ միջազգային ատյաններում ՀՀ-ին ճանաչեն ռազմական հանցագործ․ «Լսում եմ ցինիկ հայտարարությունները ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի, որն ասում է՝ նրանք սխալ են արել, որ գերեվարվել են։ Իսկ դուք լավ գիտեք՝ նրանք ոնց են գերեվարվել։ Հակարի կամրջին պահել են 20-ից ավելի արցախցիների՝ ասելով, եթե Արցախի քաղաքական էլիտան չգա, չհանձնվի, նրանց բոլորին ոչնչացնում ենք։ Հասկանում եմ, որ Անդրանիկ Քոչարյանը կասեր՝ 120 հազար արցախցիների թեկուզ մորթեք, ես անցնելու եմ սահմանը։

Նայում եմ մեղադրանքներին, որ առաջադրել են Արցախի քաղաքական էլիտային․ նրանցից յուրաքանչյուրին 42-ից ավել մեղադրանք է առաջադրված Ադրբեջանի քրեական օրենսդրությամբ, որոնցից գոնե Ռուբեն Վարդանյանի, Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի դեպքում 7-8-ը ենթադրում է ցմահ ազատազրկում»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728