Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ նախագծի՝ տուգանքն, անկախ բողոքարկումից, ենթակա է ի սկզբանե վճարման. Վահե Գրիգորյան

Փետրվար 28,2025 15:16

Քաղաքացուն թալանելու ու տուգանքի մատերիալ դարձնելու ակնհայտ հակասահմանադրական նախագիծ է դրվել շրջանառության մեջ

🔷Քաղաքացիներին ստիպելու են սկզբում վճարել տուգանքը՝ անկախ դրա օրինականությունից, չափից և բողոքարկելու հանգամանքից։

🔷Արդարադատության նախարարությունն e-draft-ում շրջանառության մեջ է դրել նախագիծ, որի համաձայն տուգանքն, անկախ բողոքարկումից, ենթակա է ի սկզբանե վճարման։

🔷Սա ակնհայտ հակասահմանադրական նախագիծ է, որի ընդունման դեպքում անձինք կա՛մ մարդիկ առհասարակ դադարելու են դիմել վարչական դատարան, կամ էլ ստիպված են լինելու տարիներով սպասել` իրենցից ապօրինաբար գանձված տուգանքի գումարը վերադարձնելու համար:

🔷Այս նախագծի ընդունման պարագայում զանգվածային կերպով խախտվելու են Սահմանադրության բազմաթիվ հոդվածներ, վերանալու է մարդկանց՝ ոչ իրավաչափ վարչարարությունից պաշտպանվելու արդյունավետ կառուցակարգն ու ընթացակարգը:

Իրավապաշտպան
Վահե Գրիգորյան

«Ազգային ճակատ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728