Լրահոս
Օրվա լրահոսը

«Ստոր եք դուք՝ բոլորդ, ովքեր հարցնում եք՝ բա ինչի՞ չեք կռվել»․ Մանե Թանդիլյան

Փետրվար 28,2025 14:08

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Մարդիկ հարցեր ունեն․ ինչի եք գնացել։ Ինչի եք գնացե՞լ, որովհետև դուք դա չեք անի, դրա համար էլ հարցեր ունեք։ Դուք ձեր փափուկ տեղը չեք թողնի, գնաք Արցախ, դրա համար էլ այդպիսի հարցեր ունեք»,- ՀՀ կառավարության առաջ, ի զորակցություն Բաքվի բանտերում գտնվող հայեր,ի բողոքի ցույցի ժամանակ հայտարարեց Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախկին նախարար, «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը։

Նա, դիմելով իշխանության կողմից այս առիթով հայտարարություններ անողներին, ասաց․ «Եթե զգայիք այն, ինչ Ռուբեն Վարդանյանն է զգում, դուք էդ հարցերը չէիք ունենա․ վեր կկենայիք ու կգնայիք։ Վախից ծվարել էիք այստեղ, երբ Արցախի ժողովուրդը մտածում էր, որ իրենց մոռացել եք։ Մոռացության եք ուզում մատնել նաև այս մարդկանց, որոնք մինչև վերջին շունչը Արցախում պայքարում էին։ Ստոր եք դուք՝ բոլորդ, ովքեր հարցնում եք բա ինչի՞ չեք կռվել։ Դուք ո՞վ եք, գիտեի՞ք՝ այնտեղ ինչ էր կատարվում։ Այնքան զոհ, ինչքան արցախցին այդ մի քանի օրը տվեց, դուք ուղղակի երազում էիք, որ նրանք հետ չգան, ձեզ համար գլխացավանք չլինեն։ Դա էր ձեր ցանկությունը, դրա համար էլ նման հարցեր ունեք։ Դուք միայն մտածում էիք, որ այս ամենը փակվի, ավարտվի, որ դուք վայելեք ձեր իշխանությունը, շրջագայությունները, ձվածեղներն ու հեծանիվները։ Ուրիշ ոչ մի բան։

Այսօրվա իշխանությունը՝ ՔՊ-ն, Նիկոլը, ձեզ կոչեք՝ ինչ ուզում եք, ձեր լռությամբ, վարքով դուք հանցակից եք։ Իմանալով, որ Ռուբեն Վարդանյանին ու այդ մարդկանց որևէ մեկը չի ուղարկել, ուզում եք, որ ձեր սազանդարները դրա մասին խոսեն։ Իբր դուք չգիտեք, որ Ռուբենն այլևս քնել չէր կարող այստեղ, քանի որ գիտեր՝ ինչ է կատարվում Արցախում։ Սա է, ինչ այսօր կատարվում է այս մարդկանց հետ։ Սրա մասին է լուռ ճչում Ռուբեն Վարդանյանն իր հացադուլով»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728