Լրահոս
Օրվա լրահոսը

Profood Armenia 2025. Հայաստանի հյուրընկալության ապագան

Փետրվար 28,2025 14:12

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ապրիլի 25-27-ը Հայաստանի մարզահամերգային համալիրում տեղի կունենա PROFOOD ARMENIA 2025-ը՝ միջազգային ամենամասշտաբային F&B միջոցառումը, որը միավորելու է ոլորտի առաջատար մասնագետներին, գործարարներին եւ նորարարներին ամբողջ աշխարհից։

PROFOOD ARMENIA-ն բացառիկ հարթակ է գործարար կապերի հաստատման, գիտելիքների փոխանակման եւ նոր բիզնես հնարավորությունների ստեղծման համար։ Միջոցառման շրջանակներում կլինեն էքսպո ցուցադրություններ, խոհարարական վարպետաց դասեր, բիզնես խորհրդատվության հարթակներ եւ PROCHEF 2025 խոհարարական մրցույթը, որի հաղթողը հնարավորություն կունենա վերապատրաստվել Դուբայում՝ աշխարհի լավագույն ռեստորաններից մեկում։

Հատուկ հյուրերի թվում են միջազգային ճանաչում ունեցող խոհարարներ եւ ռեստորատորներ, այդ թվում՝ Akmal Anuar (Դուբայ, Սինգապուր), Jose Carlos Sierra (Մեխիկո, Դուբայ), Nicole Mrad (Դուբայ), Omar Sartawi (ԼԻբանան), Serge Manuel Ghazarian (Սաուդյան Արաբիա), Sumaya Obaid (Դուբայ), Wadad Zarzour (Դուբայ), Leyla Fathallah (Դուբայ) եւ Mika Ueda (Դուբայ), Սեբուհ Յաքուբյան (Կանադա), Ալեսանդրո Միկելի (Իտալիա) եւ այլոք:

Այս միջոցառումը կամրջում է Հայաստանը համաշխարհային գաստրոնոմիկ համայնքի հետ՝ հնարավորություն տալով ներկայացնել հայկական խոհանոցն ու արտադրանքը միջազգային մակարդակով։ Միջոցառման շրջանակում Հայաստան կժամանեն ավելի քան 200 միջազգային մասնակիցներ, գնորդներ (buyer), ովքեր ոչ միայն կծանոթանան հայկական խոհանոցին, այլեւ կայցելեն երկրի տեսարժան վայրերը։ Սա կարեւոր քայլ է՝ հայկական մշակույթն աշխարհին ներկայացնելու եւ զբոսաշրջության զարգացման համար։

Հայաստանը պատրաստ է ընդունելու համաշխարհային խոհարարական եւ բիզնես ոլորտի առաջատարներին՝ բացելով նոր դռներ զարգացման եւ համագործակցության համար։

Profood Armenia

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728