Լրահոս
Օրվա լրահոսը

50 հազար դրամով հնարավոր է ձեռք բերել ապահովագրական փաթեթ. Անահիտ Ավանեսյան

Փետրվար 28,2025 13:06

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Հետագայում պետությունը սոցիալական կրեդիտների համակարգը դարձնելու է ավելի թիրախային, մեծացնելու է դրանց չափը՝ ըստ մեր տնտեսության զարգացման, բայց ինչպե՞ս պետք է անի, սա է հարցը: Ինչո՞ւ ենք մենք հայտարարագիր լրացնում, որ պետությունը տեսնի՝ ո՞վ է այն քաղաքացին, որն առավել կարիք ունի այս սոցիալական կրեդիտների: Սա ծախսերի վերադարձ է, հավելյալ հնարավորություն, որ անձը ծախսի իր առողջության եւ իր զարգացման վրա, բայց դա պետք է լինի թիրախային, ոչ թե՝ համատարած եւ ոչ արդյունավետ,- «Արմենպրեսի» մամուլի սրահում կայացած ասուլիսում նշեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ խոսելով համընդհանուր հայտարարագրից եւ սոցիալական ծախսերի փոխհատուցումից:

«Այս ամենն իրականացնելու համար նախ պետք է սկսենք համընդհանուր հայտարարագրման գործընթացը: Առաջին փուլով 50 հազար դրամով հնարավոր է ձեռք բերել ապահովագրական փաթեթ, որը շատ կարեւոր առաջին քայլն է: Չունենալ ոչինչ եւ ունենալ ծախսեր ու ծախսային բեռ, որը շատ դեպքերում անտանելի է, եւ ունենալ 50 հազար դրամի շրջանակներում փաթեթ, որի արժեքը պետությունն, ըստ էության, վերադարձնելու է, մեծ ձեռքբերում է:

Այնպես որ, քայլ առ քայլ, հիմնվելով հայտարարագրման համակարգի վրա՝ պետությունը շարունակաբար ընդլայնելու է սոցիալական կրեդիտների շրջանակը: Բայց դա անելու է թիրախավորված՝ ճանաչելով իր հասցեատիրոջը»,- ասաց նախարարը։

Մանրամասն՝ տեսանյութում.

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728