Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ն ողջունում է Օջալանի կոչը. «Այն կարող է խաղաղություն բերել տարածաշրջանին»

Փետրվար 28,2025 12:56

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ermenihaber. ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Բրայան Հյուզը CNN-ին տված հարցազրույցում անդրադարձել է «Քուրդիստանի բանվորական կուսակցության» հիմնադիր-առաջնորդ Աբդուլլահ Օջալանի (Ափո) ուղերձին:

Հուքսը նշել է, որ այն կարևոր զարգացում է և հույս հայտնել, որ այն կօգնի մեղմացնել իրենց թուրք դաշնակիցների վերաբերմունքը հյուսիս-արևելյան Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ գործող ԱՄՆ գործընկերների նկատմամբ:

«Մենք հավատում ենք, որ Օջալանի կոչը կնպաստի խնդրահարույց տարածաշրջանում խաղաղության հաստատմանը»:

Հիշեցնենք, որ Օջալանը PKK-ի զենքերը վայր դնելու մասին կոչով միջնորդավորված կերպով հանդես էր եկել փետրվարի 27-ին: Իր ուղերձը փոխանցել էին Իմրալը կղզում վերջինիս հետ 3-րդ հանդիպումից վերադարձած ընդդիմադիր «Ժողովուրդների հավասարություն և ժողովրդավարություն կուսակցության» ներկայացուցիչները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728