Լրահոս
Օրվա լրահոսը

Ատամնաբուժական ծառայության համար ծախսված գումարը հնարավոր է հետ ստանալ. Անահիտ Ավանեսյան

Փետրվար 28,2025 12:42

«Ընտանիքի անդամի համար ատամնաբուժական ծառայության համար ծախսված գումարը հնարավոր է հետ ստանալ 50 հազար դրամի չափով: Հայտարարագրող անձը կարող է այն հետ ստանալ, եթե այդ ծախսը կատարվել է անկանխիկ ձևով։ Ընտանիքի անդամներն են՝ երեխաները, ծնողները, կինը, ամուսինը։ Եվ կինը, եւ ամուսինը ծախսերն իրականացնելիս պետք է ուշադիր լինեն, որ երկուսն էլ, եթե աշխատում են, հետ վերադարձ ունենան» ,- «Արմենպրեսի» մամուլի սրահում կայացած ասուլիսում նշեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով առողջապահության գծով սոցիալական ծախսերի փոխհատուցման թեմային:

«Ստացվում է, եթե երկուսն էլ աշխատում են, վճարում են եկամտահարկ, ապա միայն առողջապահական ծախսերի համար կարող են ստանալ, ընդհանուր առմամբ 100 հազար դրամի վերադարձ: Առողջապահական ծախսերի համար կարող են ստանալ 50 հազար դրամ, կրթական ծախսերի համար 100 հազար դրամ, բայց ընդհանուր ոչ ավելի, քան 100 հազար դրամը»,- ասաց նախարարը։

Նա ընդգծեց, որ բոլոր աշխատող քաղաքացիները այս սոցիալական կրեդիտներից կարող են օգտվել եւ ծախսերը ճիշտ բաշխելով՝ ստանալ բոլորի համար հասանելի գումարը:

Մանրամասն՝ տեսանյութում.

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728