Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆրանսիայի Պաշտպանական նորարարությունների գործակալության տնօրենի հետ քննարկվել են փոխգործակցության ընդլայնման հեռանկարները

Փետրվար 28,2025 12:14

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը ՀՀ ԲՏԱ Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արամ Ջիվանյանի հետ փետրվարի 25-ին ընդունել է Ֆրանսիայի պաշտպանության նախարարության ներքո գործող Ֆրանսիայի Պաշտպանական նորարարությունների գործակալության տնօրեն գեներալ Պատրիկ Օֆորտի գլխավորած պատվիրակությանը։

Գևորգ Մանթաշյանը ողջունելով հյուրերին և բարձր գնահատելով Ֆրանսիայի հետ ձևավորված բազմաոլորտ համագործակցությունը՝ հանգամանալից ներկայացրել է նախարարության գործունեությունն ու ոլորտի զարգացմանը միտված ծրագրերն ու նախաձեռնություններն, անդրադարձել է պետության կողմից բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության էկոհամակարգի զարգացմանն ուղղված տարբեր ուղղություններով տարվող աշխատանքներին և ծրագրերին:

Գեներալ Պատրիկ Օֆորտն, իր հերթին շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշել է, որ ուրախ է Հայաստանում գտնվելու, բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության էկոհամակարգին առավել խորը ծանոթանալու և համագործակցության առանցքային ուղղությունները բացահայտելու ու քննարկելու համար:

Կողմերն անդրադարձ են կատարել բարձր տեխնոլոգիաների, արհեստական բանականության, տեխնոլոգիական կրթության և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող օրակարգի մի շարք հարցերի, մտքեր փոխանակել փոխհամագործակցության զարգացման ու ընդլայնման հետագա քայլերի և անելիքների վերաբերյալ:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728