Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովայի ֆեյսբուքյան գրառումը
Երբ նիկոլի իշխանության ներկայացուցիչները Բաքվի բանտում գտնվող Արցախի ռազմա-քաղաքական ղեկավարությանը ազատելու հարցում ջանք չգործադրելը արդարացնում են «դե, չենք ուզում վնասել» կեղծ թեզով, դա երեսպաշտության գագաթնակետն է։
Որովհետև երբ նիկոլը տաք-տաք նստած Երևանից զրպարտում է Ռուբեն Վարդանյանին շատ լավ գիտակցելով, որ ոչ միայն այդ մարդը չի կարող իրեն պատասխանել և պաշտպանվել, այլ էլ ավելի է բարդանալու իր դրությունը թշնամու բանտում, վնասելը այ սենց է լինում։
Երբ Նիկոլը ասում է, որ Արայիկ Հարությունյանը հոգեմետ դեղերի տակ է խոսում, Արայիկն էլ ստիպված է դատարանում նման բաներ հերքել, վնասելը այ սենց է լինում։
Կարդացեք նաև
Իսկ միջազգային բոլոր հարթակներն ու կապերը, պետության ներուժը օգտագործելը Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու և իմիջային խնդիրներ ստեղծելու համար, դա վնասել չի, դա հնարավորություն է՝ թույլ չտալու, որ հարթ ու հանգիստ անցնի այդ «դատավարությունը»։ Որ տասն անգամ մտածեն, որ հեշտ չեն մարսի դա։
Կամ չունեն էլ վաղուց արտաքին աջակցությունը, կամ դիտավորյալ չեն դիմում։ Երկու դեպքում էլ այդ անգործություն դրսևորողները հայկական իշխանություն չեն կարող համարվել։ Հայկական իշխանությունը հավաքական հայության շահերի պաշտպանության գործիքն է, ոչ թե միայն սեփական աթոռի ու փողերի։