Լրահոս
Օրվա լրահոսը

Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցները ի վնաս կոմբինատի՞

Փետրվար 28,2025 11:10

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Aravot.am-ի տեղեկություններով, Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի իրավասու մի խումբ աշխատակիցներ՝ օրենսդրությամբ իրենց վերապահված լիազորություններն օգտագործել են ի վնաս կոմբինատի, մասնավորապես՝ օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվության պահանջների էական խախտմամբ, շահագործել են հարստացուցիչ ֆաբրիկան։

Արդյունքում սահմանափակվել է «Ագարակ ՊՄԿ» ՓԲԸ-ի արտադրողականությունը, ինչի հետեւանքով 2024թ. հունվարի 29-ից սկսած ընդերքի նախատեսվածից պակաս արդյունահանման հետեւանքով կոմբինատին եւ Հայաստանի Հանրապետությանը պատճառվել է նյութական վնաս։

Հսկող դատախազի հանձնարարությամբ նախաձեռնված մեղադրանքով վարույթը փոփոխվել է․ «ՀՀ քրեական օրենսգրքի» 259 հոդվածի. 2-րդ մասի 2 եւ 3 կետերի մեղադրանքով (գույքային վնաս պատճառելը խաբեության, վստահությունը չարաշահելու կամ ապօրինի այլ եղանակով, որը կատարվել է իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով կամ առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս է պատճառել):

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728