Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր ծնողների շրջանում ես չեմ ճանաչում նման մեկին, եթե լիներ, կճանաչեի, որի երեխայի մասունքը տվել են։ Իրենք ստախոս են». «Հրապարակ»

Փետրվար 28,2025 10:09

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը երեկ հայտարարեց, թե հունվարի 30-ին ԱԺ-ում անհետ կորածների հարցով լսումներից հետո որոշ ծնողներ վերցրել են իրենց զավակների մասունքները եւ հուղարկավորել․ «Դա արդյունք չէ՞, կարծում եմ՝ արդյունք է»։ Ասես մեծ հերոսություն է, որ պատերազմից չորսուկես տարի անց ծնողը գտել է որդու մասունքները։ Թե քանի դեպքի մասին է խոսքը, ովքեր են, ասաց` 2 անհետ կորածի մասին է, սակայն հստակ տվյալ չունի։

Անհետ կորածի ծնող Հռիփսիմե Հակոբյանին հարցրինք՝ ովքե՞ր են գտել իրենց զավակների մասունքները։ Ասաց, որ օրեր առաջ Ֆեյսբուքի մի անհայտ էջում կարդացել է` իբր 2 եղբայրների մասունքներ են նույնականացվել, բայց եթե դա ճիշտ լիներ, կիմանային՝ իրար «աչքալուսանք» կտային․ «Մեր ծնողների շրջանում ես չեմ ճանաչում նման մեկին, եթե լիներ, կճանաչեի, որի երեխայի մասունքը տվել են։ Իրենք ստախոս են։ Ես մշտապես ակտիվ մասնակցում եմ մեր խմբի հավաքներին, ակցիաներին, բոլորս իրար ճանաչում ենք, չի եղել նման խոսակցություն, որ մեկին գտել են»։

ԱԺ փակ հավաքին տիկին Հռիփսիմեն ապշել է պաշտոնյաների հայտարարություններից․ «Ալեն Սիմոնյանն ասում էր՝ ոնց որ գնաք դեղատուն` հաց ուզեք, իրենք այդքան ոչ կոմպետենտ են»:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում

Լրացում. CivilNetCheck-ը հիշեցնում է, թե ովքե՞ր են երկու զինծառայողները, որոնց մասունքները վերջերս հուղարկավորել են. «Զոհված եղբայրներից ավագը՝ Գևորգը, սպա է եղել, Գոռը՝ պայմանագրային զինծառայող։ Եղբայրները զոհվել են Մարտունիի շրջանի Կարմիր շուկայում, անօդաչու թռչող սարքի հարվածից։

Առողջապահության նախարարությունից #CivilNetCheck-ին հայտնեցին, որ մարմինների, մասունքների ԴՆԹ հետազոտման, նույնականացման գործընթացն ամբողջությամբ ավարտվել է 2021-ին՝ ներառյալ կրկնակի փորձաքննությունները և արտերկիր փորձաքննության համար ուղարկված մասունքները։

Սակայն որոշ դեպքերում ծնողներն իրենց մեջ ուժ չեն գտնում հուղարկավորելու կամ հավատալու։ Ըստ նախարարության՝ այս դեպքում ևս նույնականացումն ավելի վաղ է արվել, սակայն հուղարկավորությունը վերջերս է եղել։

Զոհված զինծառայողների ընտանիքից չցանկացան խոսել այս թեմայով, ուստի հայտնի չէ՝ ընտանիքը ԱԺ լսումների արդյունքում է նման որոշման եկել, թե ոչ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728