«Սահմանազատումը հյուսիսային անկյունից է սկսվելու, մինչև սկսվելը մեկ հանդիպում էլ կլինի, որովհետև դեռ հարցեր կան քննարկելու: Մենք միշտ աշխատանքային խմբերով ենք հանդիպումը»,- լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ առանց հստակեցնելու, թե երբ է մեկնարկելու սահմանազատման հաջորդ փուլը:
Հարցին, թե որ կողմի առաջարկն է եղել՝ սահմանազատումն սկսել այդ հատվածից, փոխվարչապետը պատասխանեց. «Դա ընդհանուր կոնսենսուսային որոշում է:
Հնարավո՞ր է այս տարվա ընթացքում նաև Ջերմուկում սահմանազատմանն հասնել՝ նա պատասխանեց, որ աշխատանքային հանդիպումների արդյունքում անպայման կհրապարակեն անելիքները: «Հանդիպման կոնկրետ ամսաթիվ հիմա չեմ կարող նշել, բայց պայմանավորվածությունները կան, որ ինտենսիվ պետք են լինեն»,- ընդգծել է նա: