«Երեկվանից մեր հասարակությունը տագնապած է, ամոթի եւ անպատվության վիճակում է՝ ականատես լինելով խոշտանգված՝ մեր շատ սիրելի Ռուբեն Վարդանյանի նկարներին, իր զայրույթը, ամոթը, ցասումը, ինչ-որ իմաստով անճարակությունը հայտնելով, որ մենք հանձին Ռուբեն Վարդանյանի եւ մեր մյուս պատանդառված ընկերների, եղբայրների, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության՝ հայտնվել ենք այսպիսի վիճակում» ,- իր ուղերձում նշեց Սրբազան շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը:
«Ռուբենին ճանաչում եմ գրեթե 2004 թվականից եւ շատ մտերմություն եմ ունեցել եւ ունեմ: Մեր վերջին հանդիպումը տեղի է ունեցել 2022թ հոկտեմբերին՝ Արցախում, երբ դեռ պետնախարար չէր ու այդ օրերին էր նշանակվելու: Մեր վերջին խոսակցությունը տեղի է ունեցել 2023թ սեպտեմբերի 19-20-ին, երբ հարձակումը տեղի ունեցավ Արցախի վրա ադրբեջանական ուժերի կողմից, այնուհետեւ հայաթափվեց ողջ Արցախը, ձերբակալվեց Ռուբեն Վարդանյանը, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը, նրանց կողքին մեր մյուս գերիները»:
Սրբազանի ձեւակերպմամբ, խնդրի լուծումը այս իշխանությունների հեռացումն է. «Լուծումը չարիքի հեռացումն է, որովհետեւ ամեն ինչ ավելի խորանալու է, ոչ միայն հայրենիքի կորստի իմաստով, այլեւ պատվի եւ արժանապատվության իմաստով: Ոչ մի ընտրություն չունենք, քան հայրենիքի, պատվի եւ մահվան միջեւ ընտրությունը»:
Մանրամասն տեսանյութում.
Կարդացեք նաև
Պատրաստեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ