Լրահոս
Օրվա լրահոսը

Խոշոր հրդեհ՝ Երևանում հայտնի «ՆՀՈ-ՀՐԱՉ» ՍՊԸ ավտոտեխսպասարկման կետում. կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի 100 մետրից. shamshyan.com

Փետրվար 27,2025 19:22

Այսօր՝ փետրվարի 27-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության «9-11» ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նսորագավիթ 1-ին փողոցում գործող «ՆՀՈ-ՀՐԱՉ» ՍՊԸ ավտոտեխսպասարկման կետում խոշոր հրդեհ է բռնկվել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատներից 5 մարտական հաշվարկ: Հրշեջների աշխատանքը տեղում ղեկավարում է ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության պետի տեղակալ Զավեն Մելքոնյանը:

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի գլխավորությամբ:

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Վլադիմիր Վանցյանն ու Հովհաննես Հովհաննիսյանը, ովքեր նույնպես մասնակցում են կրակի տարածման դեմ պայքարին:  Կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի 100 մետրից:  Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Մկրտչյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների 2 հերթապահ խումբ:

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728