Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախը հանձնել են, ռազմագերիներին հանձնել են, որ հանգիստ իրենց գործունեությունն իրականացնեն. Անաստաս Իսրայելյան

Փետրվար 27,2025 18:50

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Իշխանության մեղքով են հայ գերիները գտնվում Բաքվում»,-այսօր կառավարության շենքի դիմաց ի պաշտպանություն Ռուբեն Վարդանյանի եւ մնացած հայ ռազմագերիների բողոքի  ցույցի ժամանակ լրագրողներին ասաց «Վերածնվող Արցախ» շարժման համակարգող Անաստաս Իսրայելյանը:

Նրա խոսքով, իշխանություններն իրենց պահելաձեւով կրկնապատկում են դավաճանությունը. «Արցախը հանձնել են, ռազմագերիներին հանձնել են, որ այստեղ հանգիստ իրենց գործունեությունն իրականացնեն»:
Լրագրողի դիտարկմանը՝ այսինքն հնարավորություն ունե՞ին  ռազմագերիներին վերադարձնելու, չե՞ն անում, ի պատասխան Անաստաս Իսրայելյանն ասաց.

«Մինչեւ օրս էլ բոլոր հնարավորությունները կան: Եթե իրենք հնարավորություն ունեն հանդիպել, պայմանավորվել,  առեւտուր անել, ուրեմն այստեղ այդ հարցը պետք է առաջնային լինի: Առանց գերիների ազատության ի՞նչ հարցի քննարկում պետք է լինի: Բոլոր պետություններում, եթե հակամարտություն լինում է,  բանակցային սեղանի շուրջ նախ եւ առաջ գերիների հարցն են լուծում, որ առիթ չլինի ուրիշ թեմաներից խոսելու: Եթե այդ հարցին անդրադարձ չկա, ուրեմն միասնական թուրք մեկ էլ այստեղի իշխանության ներկայացուցիչները համագորածկցելով իրականացնում են հակահայկական գործունեություն: Բայց տարիներ էլ անցնեն, այսպիսի դավաճանները միշտ էլ անիծված են լինելու»:

Հիշեցնենք, որ Ռուբեն Վարդանյանն արդեն մեկ շաբաթ  է՝ հացադուլ է սկսել ու ինչպես իր պաշտպանն է հայտարարել, նրա առողջական վիճակը կտրուկ վատացել է:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728