Լրահոս
Օրվա լրահոսը

Եվս մեկ քայլ առաջ անցանք «վարչական հսկողություն» խափանման միջոցի ճիշտ նպատակով կիրառման ուղղությամբ. Արսեն Բաբայան

Փետրվար 27,2025 17:55

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Փաստաբան, «Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ Արսեն Բաբայանի ֆեյսբուքյան գրառումը

Այսօր դատավոր Արամյանի նախագահությամբ եւս մեկ քայլ առաջ անցանք «վարչական հսկողություն» խափանման միջոցի ճիշտ նպատակով կիրառելու ուղղությամբ:

Մասնավորապես, փաստաբան Նարե Հոնարչյանի միջնորդության բավարարմամբ դատարանն արձանագրեց, որ այդ խափանման միջոցի կիրառման համար էլեկտրոնային սարքերի (բրասլետ) կիրառումը չպետք է լինի ինքնանպատակ եւ այն դեպքում, երբ խափանման միջոցի պայմաններում չկան այնպիսի սահմանափակումներ, որոնց հսկողությունը պահանջում է այդ բրասլետը, ապա այն չպետք է կիրառվի:

Թեեւ Մեսրոպ Եսայանն ընդհանրապես չպետք է ենթարկվեր քրեական հետապնդման, սակայն այդ խափանման միջոցի նպատակային եւ իրավաչափ կիրառման իմաստով սա իրապես մեկ քայլ առաջ է:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728