Լրահոս
Օրվա լրահոսը

«Վարդանանց խորհուրդը մեծ է՝ հայրենասիրություն և աստվածասիրություն»

Փետրվար 27,2025 17:43

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Փետրվարի 27-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Սրբոց Վարդանանց տոնը: Այս առիթով Միածնաէջ Մայր Տաճարում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ։
Պատարագիչն էր Գևորգյան հոգևոր ճեմարանի և Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցի տեսուչ Հոգեշնորհ Տ․ Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը։

Սրբազան արարողությանը ներկա էին թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռի միաբաններ և բազմաթիվ հավատավոր հայորդիներ:

Իր քարոզում Հայր Սուրբն անդրադարձավ Սրբոց Վարդանանց տոնի խորհրդին՝ մասնավորապես նշելով. «Վարդանանց խորհուրդը մեծ է, մեծ է ոչ թե որովհետև եկեղեցական տոն է կամ մեծ ճակատամարտի հիշատակությունն է, այլ որովհետև բոլորիս մեջ արթացնում է երկու կարևորագույն, մեր գոյության համար ամենաանհրաժեշտ հասկացություններ՝ հայրենասիրություն և աստվածասիրություն։ 1036 նահատակները հավաքական խորհրդանիշն են այն ամենի, ինչը բոլոր դարերում պակասել է մեզանում և բոլոր ժամանակներում համարվել է գերագույն առաքինություն՝ աստվածսիրություն և հայրենասիրություն։

Վարդանանց խորհուրդն իր բովանդակությամբ մեզ համար դատարկ կլինի, եթե այս երկու հասկացությունները մենք չկապենք իրար և չհասկանանք, որ Վարդանանք այս երկու սրբազնագույն առաքինությունների համար զոհաբերեցին ամենաթանկը՝ իրենց կյանքը, որով և վկայեցին Քրիստոսին ու իրենց վկայության մեջ միասնական էին։

Սիրելինե՛ր, այս երկու հասկացությունները՝ վկայություն և միասնականություն, լավագույնս բնորոշում են սրբոց Վարդանանց խորհուրդը»։

Հայր Շահեն նաև միաբանության և ներկա հավատացյալ ժողովրդի անունից շնորհավորեց Վեհափառ Հայրապետին անվանակոչության օրվա կապակցությամբ:

Հավարտ Սուրբ Պատարագի, հանդիսապետությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի, կատարվեց Հայրապետական մաղթանք:

Հոգևոր դասն ու ժողովուրդը միասնական աղոթք բարձրացրեցին առ Աստված Ամենայն Հայոց Կաթողիկոսության անսասանության, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հավետ պայծառության և Նորին Սրբության կենաց արևշատության ու արդյունավոր հովվապետության համար:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728