Լրահոս
Օրվա լրահոսը

«Ձեր կարծիքով՝ ձեր սիրտն ավելի՞ է ցավում, քան կառավարությունում»․ Սրբուհի Գալյանը չասաց, թե ինչ են անում Ռուբեն Վարդանյանի եւ մյուս գերիների հարցով

Փետրվար 27,2025 16:38

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողներն արդարադատության նախարար Սրբուհի Գալյանից հետաքրքրվել են՝ կառավարությունն ի՞նչ աշխատանք է տանում Բաքվի բանտում խոշտանգված Ռուբեն Վարդանյանի եւ մյուս գերիների հարցով, ինչո՞ւ որեւէ հայտարարություն չեն անում։

Սրբուհի Գալյանը, սակայն, հստակ պատասխան չի տվել, կրկնելով Նիկոլ Փաշինյանի ու ՔՊ-ականների կողմից բազմիցս հնչած պատճառաբանությունը, թե չեն ուզում վնասել գործընթացին։ «Հարցի զգայունությունը հաշվի առնելով՝ մեկնաբանություններ տալ չեմ կարող»,- նշել է նախարարը։

Սրբուհի Գալյանը հավելել է, որ «կառավարության կողմից ջանքեր գործադրվում են, բայց այդ ջանքերի ու քայլերի մասին խոսելը գուցե եւ վնասի այնտեղ գտնվող անձանց»։

Լրագրողները նկատել են, որ Բաքվի բանտում ապօրինաբար գտնվող հայ գերիները Հայաստան պետության աջակցության կարիքն ունեն, նրանց այնտեղ խոշտանգում են, ինչն ակնհայտ երեւում է Ռուբեն Վարդանյանի երեկվա լուսանկարներում, ի՞նչ է անում Հայաստանի իշխանությունը։ Սրբուհի Գալյանն ի պատասխան կրկնել է, որ հարցի հետ կապված մեկնաբանություններ չի ցանկանում տալ։

Ըստ նրա՝ չխոսելով այս հարցերի մասին՝ իրենք մեղմում են ռիսկերը։ «Ձեր կարծիքով՝ ձեր սիրտն ավելի՞ է ցավում, քան կառավարությունում։ Եթե ձեր կարծիքով լռությունն անգործություն է, ապա ասելու բան չունեմ»,- ասել է նախարարը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728