Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության հրամանով Իգոր Բորիսովիչ Տիտովը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Գյումրի քաղաքում Ռուսաստանի Դաշնության գլխավոր հյուպատոս, տեղեկանում ենք ՌԴ ԱԳՆ-ի կայքից:
1985 թվականին Տիտովը ավարտել է Մ.Վ.Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի Ասիայի և Աֆրիկայի երկրների ինստիտուտը։
2019-2023 թ.թ. եղել է Ճապոնիայում ՄՌոսսոտրուդնիչեստվո»-ի ներկայացուցչության ղեկավարը:
2024 – 2025թթ. Կապանում ՌԴ գլխավոր հյուպատոսության բացման առաջնային խմբի ղեկավարն էր։
Խոսում է ճապոներեն, անգլերեն և ֆրանսերեն:
Հիշեցնենք՝ Գյումրիում ՌԴ նախկին գլխավոր հյուպատոս Ռուսլան Կանդաուրովը մահացել էր 2024թ. նոյեմբերի 8-ին։