Լրահոս
Օրվա լրահոսը

Ունեմ ընկերներ, որ ամեն շաբաթ կատարում են խախտումներ, պարեկների հետ խնդիրներ են ունենում․ Հայկ Սարգսյան

Փետրվար 27,2025 15:29

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Երբ հիմա խոսում ենք վերահսկողության և մոնիտորինգի մասին, տեսնում ենք, որ հարուստ քաղաքացիները մեքենաները գրանցում են երրորդ անձանց անունով և շարունակում են վարել։ Երբ այդ անձը զրկվում է վարորդական վկայականից, մեկ այլ անձի անունով են գրանցում։ Սրանով այն արատավոր երևույթը, որի դեմն ուզում էինք առնել՝ չի վերացել»,- Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը (լուսանկարում)։

Նա հիշեցրեց՝ բալային համակարգը, երբ ներդրվեց 2019-ի տարեվերջին, դրա գաղափարախոսությունը հետևյալն էր, որ ունենք հարուստ վարորդներ, որոնք խախտում են կատարում, տուգանք են մուծում և վարում․ «Հիմա էլ օրենքը խախտում են, փողը տալիս, քշում են և անարգել կարողանում են շարունակել վարել, և իրենց համար խնդիր չէ, որ տարեկան 1-3 միլիոն դրամ տուգանք են վճարում։ Ուստի որոշվեց ներդնել բալային համակարգը, որ մեր հարուստ քաղաքացիները, որոնք իրենց գումարների հաշվին կարողանում էին խախտումներ անել ու վարել, որ կաշկանդված լինեին, քանի որ ունեին սահմանափակ միավորներ»։

Հայկ Սարգսյանը հարցրեց՝ ի՞նչ պետք է անենք, որ նաև այս մարդկանց դեմն առնենք ու միևնույն ժամանակ նշեց․ «Ես էլ ունեմ ընկերներ, որոնք ամեն շաբաթ կատարում են խախտումներ, միշտ պարեկային ծառայության աշխատակիցների հետ խնդիրներ են ունենում, անընդհատ նրանց խմածությունն են ստուգում և ունեմ ընկերներ, ում ընդհանրապես պարեկային ծառայությունը չի կանգնեցնում, ու նրանց բալերը չեն պակասում»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728