«Մայր Հայաստան» խմբակցությանն են դիմել «Երեւանի Ավտոբուս» ՓԲԸ վարորդներ՝ իրենց աշխատանքային իրավունքների ոտնահարման դեպքով։ Վարորդներին չեն տրամադրել օրենքով հասանելիք արձակուրդը տարիներ շարունակ՝ «խնդրել-համոզելով» կնքել արձակուրդը 2025թ. տեղափոխելու համաձայնագիր։
Վարորդներին արձակուրդ չտրամադրելը պայմանավորված չի եղել Աշխատանքային օրենսգրքի հիշյալ 167-րդ հոդվածով նախատեսված որեւէ հիմքով, հետեւաբար՝ մարդկանց շահագործել ու արձակուրդ չեն տրամադրել։
Այնինչ արձակուրդ չտրամադրելն օրենքով նախատեսում է տույժի վճարում վարորդին՝ արձակուրդի դրույքաչափի 0,15 տոկոսի չափով՝ ամեն օրվա համար։
Մանուկ Սուքիասյան
Կարդացեք նաև
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար