«Գյումրիում քաղաքային իշխանությունը հրաժարվեց իրականացնել իր գործառույթները։ Գյումրիում եւ հանրապետության այլ համայնքներում սկսվել է պրոցես, որով համայնքային հողատարածքները, շինությունները, որոնք օրենքի խախտմամբ են օտարվել, վերադարձվում են համայնքին։ Եվ այդտեղ համայնքի ավագանին նույնպես որոշակի գործառույթ ունի իրականացնելու, մասնավորապես, ինքը պիտի լիազորի համայնքի անունից հանդես գալ հետագա պրոցեսներում։ Եվ սա, կարծում եմ, ապօրինի օտարված գույքի հետվերադարձը կանխելուն միտված քայլ էր, ինչը ձախողվել է։ Գյումրիում արդեն ժամանակավոր պաշտոնակատարի նշանակմամբ անիշխանության վիճակը հանգուցալուծվել է, եւ առաջիկա ՏԻՄ ընտրությունները ամբողջովին կհանգուցալուծեն Գյումրիի շուրջ եղած իրավիճակը»,- կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Հարցին, իշխանությունը մտահոգություն ունի՞, որ ընտրությունների արդյունքում Սարիկ Մինասյանը չի հաղթի, կարո՞ղ են երաշխավորել, որ վարչական ռեսուրսի կիրառում տեղի չի ունենա Գյումրիում, Դավիթ Խուդաթյանը պատասխանեց․ «ՔՊ կուսակցությունը 2018 թվականից մինչեւ օրս ընտրությունները կազմակերպել է այնպես, որ դրա արդյունքները հետագայում վիճարկման առարկա չեն եղել։ Եվ վստահ եմ, որ Գյումրիի ընտրությունները եւս այս տրամաբանության մեջ են կազմակերպվելու։ Վարչական ռեսուրսի կիրառման որեւէ դեպք նախորդ տարիներին մեր իշխանության օրոք չի եղել»։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ