«Մերձավանում ողբերգական դեպք է տեղի ունեցել, որն ընտրական գործընթացի հետ կապված չէ, վստահ եմ։ Իմ ունեցած տեղեկություններով՝ Մերձավան համայնքի ղեկավարը տուժող կողմ է, սպանվել է իր հորաքրոջ տղան, ինքն էլ մասնակից չի եղել միջադեպին»,- կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։
Հարցին՝ քննարկումներն այն մասին են, որ այդ ողբերգական միջադեպը տեղի է ունեցել քաղաքական դրդապատճառներով, Դավիթ Խուդաթյանը պատասխանեց․ «Ընտանիքների միջեւ հակասությունները, պրոբլեմները, որոնք կան, դրանք առնվազն 2018 թվականից հետո քաղաքական ֆոնի վրա առաջացած հակասություններ չեն»։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ