Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՄ դեսպանը բարձր է գնահատել վիզաների ազատականացման առաջին գնահատման առաքելության հետ կատարված համատեղ աշխատանքները

Փետրվար 27,2025 14:38

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը փետրվարի 26-ին ընդունել է Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսին։

Արփինե Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Եվրոպական Միությանը՝ ՆԳ նախարարությունում և ենթակա ծառայություններում ընթացող բարեփոխումներին ցուցաբերվող գործուն աջակցության համար։

Վասիլիս Մարագոսը կարևորելով ՆԳ նախարարության հետ արդյունավետ համագործակցությունը՝ նշել է, որ ԵՄ-ն պատրաստ է շարունակել ու ընդլայնել աջակցությունը բարեփոխումների գործընթացին։

Անդրադարձ է կատարվել ՆԳ նախարարության և ենթակա ծառայությունների բարեփոխումների ընթացքին, արձանագրված արդյունքներին, համատեղ պլանավորվող նոր քայլերին։

ԵՄ դեսպանը բարձր է գնահատել վիզաների ազատականացման առաջին գնահատման առաքելության հետ կատարված համատեղ աշխատանքները, ինչպես կազմակերպչական, այնպես էլ բովանդակային մասով։ Ուրվագծվել են նաև երկրորդ գնահատման առաքելությանն ընդառաջ կատարվելիք գործողությունները։

Հանդիպման ավարտին կողմերը նախանշել են համագործակցության հետագա ուղղությունները և առաջիկա անելիքները, որոնք միտված են շարունակելու բարեփոխումների արդյունավետ իրականացումը։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱԶԵԿՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728