Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեն Սիմոնյանը թիկնապահներով է երթևեկում, Ռուբեն Ռուբինյանը՝ ծառայողականով, ո՞նց դարձան նախագծի համահեղինակ․ Մանուկյան

Փետրվար 27,2025 14:34

«Հարցս նախկին Արմեն Խաչատրյանին չէ, ներկա Արմեն Խաչատրյանին է»,- ՀՀ ԱԺ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ կատակով դիմելով ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, օրենսդրական նախաձեռնության համահեղինակ Արմեն Խաչատրյանին՝ ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

Նա հիշեցրեց՝ երեք տարի առաջ ինքն Արամ Վարդևանյանի հետ նախաձեռնություն ունեին, որ տուգանք կամ միավորների պակասում լինի, բայց այն ժամանակ իշխանության փաստարկն էր, որ պետք են խստացումներ, որ խախտումները քիչ լինեն․ «Հիմա լրիվ շեշտադրումները փոխվել են՝ վայ, խեղճ տաքսու վարորդները տուգանքի պատճառով չեն կարողանում քշել, եկեք, բալերն ավելացնենք։ Արմեն Խաչատրյանի՝ այս նախաձեռնության հեղինակ լինելը լրիվ հասկանալի է․ երկար տարիներ ճանապարհային ոստիկանություն է աշխատել, մոնիտորինգ արել, բայց տարօրինակ է, որ ՆԳՆ-ն նման նախաձեռնությամբ հանդես չի եկել։ Նախաձեռնության մյուս համահեղինակներ Ալեն Սիմոնյանը և Ռուբեն Ռուբինյանը ծառայողական մեքենաներով են պտտվում, առավել ևս Ալեն Սիմոնյանը, որ «ախռանայով» (թիկնապահներով.-խմբ.) է  երթևեկում։ Ո՞նց եղավ, որ այդ երեքը դարձան համահեղինակ, օրինակ՝ կարող էին Հայկ Սարգսյանը կամ Վիլեն Սարգսյանը լինել»։

Արմեն Խաչատրյան

Արմեն Խաչատրյանն արձագանքեց․ «Նախագիծը նաև ծնվել է պետություն-օրենսդիր մարմին և հասարակություն երկխոսության արդյունքում։ Այնքան, ինչքան ես եմ դիմում-բողոքներ, կարծիքներ ստանում, հաստատ էդքան էլ Ալեն Սիմոնյանն ու Ռուբեն Ռուբինյանն են ստանում։ Հետևաբար, մենք խոսել ենք այս թեմայով, նախագծի առաջացման պահը եղել է այս թեմայով քննարկումը։ Եվ արդյունքում պարզվել է՝ նույն խնդրի վերաբերյալ տեղեկացված և մտահոգված են Ալեն Սիմոնյանը և Ռուբեն Ռուբինյանը, ինչի արդյունքում էլ այս նախագիծը ծնվել է»։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728