Երևանն ու սպորտը. Արթուր Դավթյանն ու Վահագն Դավթյանը նոր նշաձող են սահմանում:
Հայ մարմնամարզիկները հաղթանակով են վերադարձել Գերմանիայի Կոտբուս քաղաքում անցկացվող աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլից։
Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը հենացատկի վարժությունում նվաճել է ոսկե մեդալ՝ հավաքելով 14.900 միավոր։
Եվրոպայի փոխչեմպիոն, աշխարհի բացարձակ գավաթակիր Վահագն Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել և չեմպիոն դարձել օղակների վարժությունում՝ վաստակելով 14.133 միավոր։
Կարդացեք նաև
Երևանի քաղաքապետարան