Լրահոս
Ինչ է ուզում Ալիեւը
Օրվա լրահոսը

Իշխան Զաքարյանի եւ նրան փոխկապակցված անձանցից ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին դատական նիստը չկայացավ

Փետրվար 27,2025 13:23

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Լիլի Դրմեյանի նախագահությամբ Իշխան Զաքարյանի, Գայանե Սողոմոնյանի, Վարդան Զաքարյանի, Սեդա Ադամյանի ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին նախնական դատական նիստը չկայացավ։

Գայանե Սողոմոնյանի ներկայացուցիչ Արմինե Մնացականյանը դիմում էր ներկայացրել դատարան՝ նիստը հետաձգելու միջնորդությամբ, այն հիմնավորմամբ, որ հրավիրված է Գյումրի՝ վարորդական վկայական ստանալու համար քննություն տալու կապակցությամբ։ Գայանե Սողոմոնյանի ներկայացուցչի միջնորդությունը մերժվեց:

Գործի քննությունը հետաձգվեց հայցվորի եւ Իշխան Զաքարյանի փաստաբանի միջնորդությունների բավարարման արդյունքում:

Հաջորդ նախնական դատական նիստ նշանակվեց մարտի 26-ին, ժամը 15:00-ին։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728