Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռուբեն Վարդանյանի հարցով դիմել ենք տարբեր միջազգային գործընկերների, Ադրբեջանի ՄԻՊ-ը չի պատասխանել ինձ»․ Անահիտ Մանասյան

Փետրվար 27,2025 13:15

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Լուսանկարները տեսնելուց հետո իմ աշխատակազմին անմիջապես հրահանգվել է եւ իմ հանձնարարությամբ սկսել ենք հասկանալ, թե որ միջազգային գործընկերների հետ անելիք ունենք։ Եվ նախաձեռնել ենք նրանց հետ տարբեր հաղորդակցության ձեւաչափեր։ Այո, միջազգային գործընկերների հետ հաղորդակցություն վարված է, բայց քանի որ միջազգային գործընկերների հիմնական մասը խորհրդապահական եղանակով են իրենց գործունեությունն իրականացնում, ես նպատակահարմար չեմ համարում այս պահին շատ մանրամասներ ներկայացնել»,- կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողներին ասաց Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը՝ անդրադառնալով Բաքվի բանտում Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի խոշտանգմանն ու նրա նկատմամբ կեղծ դատավարությանը։

Հարցին, թե ինչո՞ւ չի դիմում Ադրբեջանի իր գործընկերոջը, Մանասյանը պատասխանեց․ «Ադրբեջանի իմ պաշտոնակցին ես դիմել եմ իմ պաշտոնավարումը սկսելու առաջին իսկ պահից։ Մենք, բնականաբար, արձագանք չունենք։ Ադրբեջանն արձագանք չի տվել, ամբողջ էությունը դրանում է կայանում, ինչը եւս ցույց է տալիս այս պետության եւ կոնկրետ պաշտոնատար անձանց ձեւաչափը՝ մարդու իրավունքների հարցերին առնչվելու։ Ես ի սկզբանե շեշտադրել եմ, որ այս հարցերը հումանիտար հարցեր են, եւ դրանց համատեքստում կարելի է շատ հանգիստ իրականացնել ապաքաղաքական հաղորդակցություն։ Եվ այս համատեքստում ընդհանրապես չարձագանքելը նշված խնդիրներին, ես մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների տեսանկյունից այնքան էլ ճիշտ չեմ համարում»,- նշեց նա։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728