Լրահոս
Ինչ է ուզում Ալիեւը
Օրվա լրահոսը

Գագիկ Ծառուկյանը գործադրել է բոլոր ջանքերը և անձնական խնդրանքով դիմել է Բելառուսի նախագահին

Փետրվար 27,2025 12:50

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանի ֆեյսբուքյան գրառումը

Քանի որ հայ բլոգեր Բելլա Բաբախանյանի ազատ արձակման և Հայաստան տեղափոխման թեման շարունակում է մնալ հանրային ուշադրության կենտրոնում և անգամ հասցրել է դառնալ բազմաթիվ իրական ու անիրական վերլուծությունների առիթ, Գագիկ Ծառուկյանի հանձնարարությամբ հարկ եմ համարում մի շարք հստակեցումներ անել.

1. Սա, առաջին հերթին, չափազանց բարդ իրավիճակում հայտնված հայ մարդուն օգնելու պատմություն է։

2. Իրավիճակն իսկապես պարունակում էր մեծ ռիսկեր, և դա ոչ միայն Բելլայի անհատական կյանքի հարցն էր, այլև՝ ազգային արժանապատվության խնդիր։

3. Գագիկ Ծառուկյանը գործադրել է բոլոր ջանքերը և անձնական խնդրանքով դիմել է Բելառուսի նախագահին։ Հստակ է, որ այս հարցը չէր լուծվի, եթե չլիներ Բելառուսի նախագահի բարի կամքը։

4. Այս պատմությունը ցույց է տալիս, որ սխալ է այն պատկերացումը, թե ամբողջ աշխարհը մեր դեմ է։ Սա, ըստ պարոն Ծառուկյանի, թեև մասնավոր, բայց լավ օրինակ է՝ հասկանալու, որ ճիշտ աշխատելու, ճիշտ հարաբերություններ կառուցելու դեպքում մենք կարող ենք շատ լավ հարաբերություններ ունենալ թե´ Բելառուսի, թե Ռուսաստանի, թե´ ԱՄՆ-ի, թե´ արաբական աշխարհի և թե, մեծ հաշվով, բոլորի հետ։ Եվ չի կարելի հայ ժողովրդին բաժանել արևմտամետների, ռուսամետների. դա կեղծ արհեստական բաժանում է։

5. Մենք կոչ ենք անում նաև չտրվել զգացմունքայնությանը, լինել առավելագույնս զուսպ, հիշել, որ մենք Բաքվում ունենք գերեվարված հայորդիներ։ Մեր ընկալմամբ՝ այս պատմությունը մեր մասին է, ոչ թե՝ Ադրբեջանի։ Սա հայերի՝ աշխարհի տարբեր անկյուններում իրար օգնելու, միմյանց դժվարությունները կիսելու, միմյանց ցավը հասկանալու, իրար ձեռք մեկնելու մասին է, մեր միասնականության մասին է։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728