Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց ՀՀ կառավարության ծրագրի 2024 թվականի ընթացքի եւ արդյունքների զեկույցը, այն կուղարկվի Ազգային ժողով։
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ասաց, որ զեկույցում ներառված են նաեւ Հայաստանի 2024 թվականի սոցիալ-տնտեսական պատկերը նկարագրող ցուցանիշները, ինչպես նաեւ միջազգայի հեղինակավոր վարկանիշներում Հայաստանի առաջընթացի վերաբերյալ տվյալները։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ 2021 թվականի նախընտրական ծրագրով տնտեսական աճի նպատակադրումը եղել է տարեկան միջինում 7 տոկոս տնտեսական աճ ապահովելը։ Նա նշեց, որ այդ նպատակային ցուցանիշն ապահովված է։ «Ես ուզում եմ ընդգծել աշխատատեղերի ցուցանիշը 2024 թվականին՝ 760 555, որը 2018 թվականի հունվարի ցուցանիշից ավելի է 203 875 մարդով կամ 36,6 տոկոսով։ Այսինքն՝ 2018 թվականից ի վեր Հայաստանում ստեղծվել է ավելի քան 203 հազար աշխատատեղ, որը շատ էական է»,- ասաց նա։
Փաշինյանը հավելեց, որ 2024 թվականին միջին աշխատավարձը կազմել է 287 172 դրամ, որը 2018 թվականի համեմատ ավելի է 114 հազար դրամով։ «Բայց ես ուզում եմ այս ցուցանիշը համադրել նույն ժամանակահատվածի գնաճի հետ։ Հիմա մենք տեսնում ենք, որ միջին աշխատավարձը 66,3 տոկոսով ավելի է, քան 2018 թվականին։ Հիմա պետք է նայենք, թե գնաճն ինչքան է, գնաճը 2018 թվականի համեմատ եղել է 25,3 տոկոս։ Այսինքն՝ մեր մոտ աշխատավարձի աճը մոտ 40 տոկոսով ավելի է, քան գնաճը, եւ սա էական ցուցանիշ է։ 2024 թվականին 2023-ի համեմատ գնաճը եղել է արդեն ընդամենը 0,3 տոկոս, մինչդեռ աշխատավարձի աճը 2024-ին 2023-ի նկատմամբ եղել է 6,4 տոկոս։ Այսինքն՝ ըստ էության ստացվում է, որ տասնյակ անգամներ ավելի մեծ է եղել աշխատավարձի աճը»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ