Լրահոս
Ինչ է ուզում Ալիեւը
Օրվա լրահոսը

«Քանի դեռ շատ ուշ չէ». հայկական մի շարք կառույցներ Ռուբեն Վարդանյանի և մյուս հայ գերիների խնդրով դիմել են միջազգային հանրությանը

Փետրվար 27,2025 12:34

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Սփյուռքում և ՀՀ-ում գործող մի շարք հայկական կառույցներ Ռուբեն Վարդանյանի և մյուս հայ գերիների խնդրով դիմել են միջազգային հանրությանը՝ կոչ անելով վճռական դիրքորոշում որդեգրել Ալիևի ռեժիմի դեմ՝ պաշտպանելու օրենքի գերակայությունը, արդարությունը և մարդկային արժանապատվությունը քանի դեռ շատ ուշ չէ:

Նամակում, մասնավորապես, ասվում է.

Խնդրում ենք Ադրբեջանից պահանջել`

  • Արդարություն Բաքվում ապօրինի պահվող բոլոր հայ քաղբանտարկյալների և ռազմագերիների համար
  • Անհապաղ և մանրակրկիտ հետաքննություն Ռուբեն Վարդանյանի նկատմամբ վատ վերաբերմունքի և նրա նկատմամբ մարդու իրավունքների շարունակական խախտումների վերաբերյալ։
  • Դատական վարույթներում թափանցիկություն և հաշվետվողականություն ապահովել՝ թողնելով անկախ միջազգային դիտորդներին և օրինական ներկայացուցիչներին մասնակցել նիստերին։
  • Ադրբեջանին ստիպել կատարել իր միջազգային պարտավորությունները և դադարեցնել հայերի նկատմամբ քաղաքական դրդապատճառներով հետապնդումները։

Ի թիվս այլ կառույցների՝ նամակը ստորագրել են «Հայկական բարեգործական ընդհանուր միությունը», «Օրրանը», «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը, «Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալությունը, Հ.Հովնանյան ընտանիքի հիմնադրամը, «Աֆեյան», «Ազնավուր» և «Թուֆենկյան» հիմնադրամները։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728