Փիլիսոփայական գիտությունների թեկնածու, դոցենտ, ՀՀ նախկին դեսպան Աշոտ Ոսկանյանի ֆեյսբուքյան գրառումը
ՁԵՎԵՐ ՉԹԱՓԵՆՔ
Այսօր արդեն ակնհայտ է, որ ՌՈՒԲԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ և մյուս պատանդյալների ազատմանը Ադրբեջանը կգնա միայն փոխանակման դեպքում։ «Ինչին» և «ինչպես»-ը պետք բանակցվեն։ Նման գործարք կարող է իրականացնել միայն Հայաստանի կառավարությունը, որ սակայն դրանում շահագրգռված չէ։
Հետևաբար, ճնշումը պետք է իրականացվի ոչ միայն Ադրբեջանի, այլ նախ և առաջ հայաստանյան իշխանությունների նկատմամբ։ Մնացյալը գեղարվեստական խոսակցություններ են հօգուտ աղքատների։
Կարդացեք նաև