Գրող Լևոն Ջավախյանի ֆեյսբուքյան գրառումը
ԹԼՊԱՏՎՈՂ ԺՈՂՈՎՈՒՐԴ
Մեր ժողովուրդը փողատեր մարդու չի սիրում, սիրում է աղքատներին, առավել շատ իր աղքատությունը։ Մարդիկ դժգոհում են հարուստներից` փոխարենը դժգոհելու իրենցից, թե ինչո՞ւ իրենք հարուստ չեն։ Ազգի մերանը ազգային համեստությունն է։ Հարուստների մեջ ևս կան մարդիկ` ովքեր իրենց հարստությունից շատ սիրում են Երկիրը` Հայրենիքը։ Այո, երջանկությունը միայն հարստության մեջ չէ, իսկական երջանկությունը հանրային բարօրության մեջ է, ազգի ապահովության և բարգավաճման մեջ։ Միայն անասունը կարող է երազել անվախճան արոտավայրերի մասին։
Եվ վերջապես, որքա՞ն կարելի է որոճալ…
ՌՈՒԲԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆՆ այն բացառիկն է, ով մի կողմ դնելով հարստությունը, անձի և ընտանիքի ապահովությունն` իրեն նետեց ազգային պայքարի կիզակետ` Արցախ։ Նա ևս կարող էր, չէ՞, վայելելով իր կարողությունը, արբանյակի հանգույն պտտվել աշխարհի շուրջը` վայելել իր հանգիստն ու կայֆը և ազատ ժամերին միացնելով հեռուստատեսությունը` հեռվից-հեռու «բալետ» անել Արցախի հերոսական ժողովրդի պայքարը` ինչպես մեզնից շատերը… Բայց նա այդպես չարեց, նա գնաց կանգնեց արցախցու կողքին և ասաց` Արցախը ես եմ, ես եմ իմ հայրենիքի տերը, ես եմ թիկունքը իմ երկրի, թող թշնամու գնդակը անցնի իմ միջով, բայց երբեք այն չդիպչի ՀԱՅՐԵՆՅԱՑ ՍՐՏԻՆ։ Սա էր իսկական հայի տեղը և նա իր տեղում էր։
Կարդացեք նաև
Բայց… բայց ազգը չգնահատեց իսկական անձի զոհողությունը։ Նա, նաև իշխանությունների խարդավանքի զոհը եղավ` հայտնվելով Բաքվի բանտում։ Որովհետև նա` ուժեղը իշխանությունների դեմ ևս ուժ էր, որը կարող էր պահել Արցախը, ազգային արժանապատվությունը, պետության սահմանները, բարոյականության հիմքերը, երկրի զարգացումն ու լուսավոր ապագան։ Այլ դեպքում, երբ կործանարար վարչապետը Բաքվի բանտում գտնվող գերիների ազատման հարց էր բարձրացնում, ինչո՞ւ այդ ցանկում չկար ՌՈՒԲԵՆ Վարդանյան անունը, ինչո՞ւ պիտի Ալիևը հարցներ կործանարարին՝ Վլադիմիր Պուտինը հարց է բարձրացնում ՌՈՒԲԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ազատման, իսկ ինչո՞ւ դուք նույնը չեք պնդում…
Թշնամին անգամ պատռում է երեսպաշտության դիմակը…
Իսկ մե՞նք… Մե՞նք… Ինչո՞ւ ենք լռում, ինչո՞ւ չենք կանգնում նեղյալի և Բաքվի բանտում գտնվող բոլոր նեղյալների կողքին, ինչո՞ւ ենք անտարբեր` տաշեղի պես անկառավար, նետվել վհատության օվկիանը, ինչո՞ւ ենք կորցրել մեր արժանապատվությունը, հայի պատիվն ու ազգային կերպարը… Կարծես թե մենք, այլևս հայ չենք, մարդկային մի գոյ ենք, խեղճություն, առանց արժանապատվության և հեռանկարի, որ ուզում է ապրել, միայն ապրել, ինչ գնով էլ, որ այն լինի, թեկուզ թլպատվելու գնով, միայն թե ապրել, թքած ունենալով այն ամենի վրա` ինչը նվիրական է ազգին` ազգային ինքնությանն ու արժանապատվությանը։
ՄԵԶ ԱՅԴՊԵՍ ԵՆ ՍՈՎՈՐԵՑՆՈՒՄ։
Դրա համար էլ ոմանց համար կրթությունը նորաձև է…