Լրահոս
Ինչ է ուզում Ալիեւը
Օրվա լրահոսը

Ըստ Freedom House-ի՝ տարածաշրջանում միայն Հայաստանն ու Վրաստանն են դասվում մասամբ ազատ երկրների շարքին

Փետրվար 27,2025 10:29

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Ամերիկայի ձայն». Ըստ Freedom House-ի՝ տարածաշրջանում միայն Հայաստանն ու Վրաստանն են դասվում մասամբ ազատ երկրների շարքին։ Թուրքիան, Ռուսաստանը, Ադրբեջանն ու Իրանը ընդգրկված են «ոչ ազատ» երկրների խմբում:

Հայաստանի պարագայում ընդհանուր միավորների հանրագումարը՝ նախորդ տարվա համեմատ չի փոխվել՝ 54: Վրաստանի պարագայում՝ երկիրը երեք կետով վատացրել է իր դիրքերը և այժմ ունի 55 միավոր՝ նախորդ տարվա զեկույցում արձանագրված 58-ի փոխարեն։ Հայաստանի ու հարևան երկրների շարքում Վրաստանը միակ պետությունն է, որի միավորները պակասել են՝ նախորդ տարվա համեմատ։

Թուրքիան ունի 33 միավոր, Ռուսաստանը` 12, Իրանը՝ 11, իսկ Ադրբեջանը՝ 7։ Բացի Ռուսաստանից, որի գնահատականը իջել է մեկ միավորով նախորդ զեկույցի համեմատ, մնացած երեք երկրների՝ Թուրքիայի, Իրանի ու Ադրբեջանի միավորներն անփոփոխ են մնացել։

Հետխորհրդային երկրներից, բացառությամբ «ազատ» գնահատական վայելող մերձբալթյան երեք հանրապետությունների, «մասամբ ազատ» երկրներից են նաև Ուկրաինան ու Մոլդովան: Մնացած հետխորհրդային երկրները «ոչ ազատ» են:

Կազմակերպությունը տեղեկացրել է, որ երկրներին վերաբերող առանձին զեկույցները կհրապարակվեն առաջիկայում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728