Լրահոս
Ինչ է ուզում Ալիեւը
Օրվա լրահոսը

Ռուբեն Վարդանյանը ողջ բլոկադայի օրերին, նույնիսկ այն ժամանակ, երբ արդեն պաշտոնից ազատվել էր, մշտապես գտնվել է Ադրբեջանի ու Հայաստանի իշխանությունների ճնշումների և սպառնալիքների տակ. Տիգրան Աբրահամյան

Փետրվար 27,2025 10:06

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

Երբ քննարկվում է գործող իշխանության և նրա պարագլխի հայտարարությունները Բաքվի բանտերում գտնվող մեր հայրենակիցների մասին, ապա պետք է նաև վերհիշել դրա հետ փոխկապակցված այն պրոցեսները, երբ Ռուբեն Վարդանյանը նշանակվեց Արցախի պետնախարար:

Ռուբեն Վարդանյանը ողջ բլոկադայի օրերին, նույնիսկ այն ժամանակ, երբ արդեն պաշտոնից ազատվել էր, մշտապես գտնվել է Ադրբեջանի ու Հայաստանի իշխանությունների ճնշումների և սպառնալիքների տակ:

Հայաստանյան իշխանությունն այդ օրերին նրան պաշտոնանկ անելու և հարվածներ հասցնելու համար մոբիլիզացրել էր իր քարոզչական ողջ արսենալը:

Տպավորությունն այնպիսին է, որ նա իր Արցախ մեկնելով տարբեր դավադիր հաշվարկներ էր խառնել և դրանով պայմանավորված նրա դեմ ալիք էր ձևավորվել:

Չեմ կարող նաև չարձանագրել, որ արցախցիների շրջանում Ռուբեն Վարդանյանը մեծ հարգանք և վստահություն էր վայելում, ինչը ևս անհանգստացնում էր ներսում և դրսում գտնվող կոնկրետ շրջանակներին:

Ազատությո´ւն Բաքվի բանտերում գտնվող բոլոր հայերին:

Երբ քննարկվում է գործող իշխանության և նրա պարագլխի հայտարարությունները Բաքվի բանտերում գտնվող մեր հայրենակիցների մասին, ապա պետք է նաև վերհիշել դրա հետ փոխկապակցված այն պրոցեսները, երբ Ռուբեն Վարդանյանը նշանակվեց Արցախի պետնախարար: Ռուբեն Վարդանյանը ողջ բլոկադայի օրերին, նույնիսկ այն ժամանակ, երբ արդեն պաշտոնից ազատվել էր, մշտապես գտնվել է Ադրբեջանի ու Հայաստանի իշխանությունների ճնշումների և սպառնալիքների տակ: Հայաստանյան իշխանությունն այդ օրերին նրան պաշտոնանկ անելու և հարվածներ հասցնելու համար մոբիլիզացրել էր իր քարոզչական ողջ արսենալը: Տպավորությունն այնպիսին է, որ նա իր Արցախ մեկնելով տարբեր դավադիր հաշվարկներ էր խառնել և դրանով պայմանավորված նրա դեմ ալիք էր ձևավորվել: Չեմ կարող նաև չարձանագրել, որ արցախցիների շրջանում Ռուբեն Վարդանյանը մեծ հարգանք և վստահություն էր վայելում, ինչը ևս անհանգստացնում էր ներսում և դրսում գտնվող կոնկրետ շրջանակներին: Ազատությո´ւն Բաքվի բանտերում գտնվող բոլոր հայերին:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728