Լրահոս
Ինչ է ուզում Ալիեւը
Օրվա լրահոսը

Նույն տրամաբանությամբ էլ՝ ամուսնության ամրության գրավականը հնարավորինս շատերի հետ ամուսնական հարաբերություններ ունենալն է. «ՉԻ»

Փետրվար 27,2025 09:30

Հայաստան-ԵՄ Խորհրդարանական գործընկերության կոմիտեի չորրորդ նիստում ԵԽ պատգամավորներից մեկը հայտարարել է, թե Եվրամիությանը Հայաստանի անդամակցության ճանապարհը հեշտ չի լինելու, «նախ պետք է ժամադրություն լինի, և միայն հետո՝ ամուսնություն», ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանն էլ հակադարձել է, թե «մենք արդեն ամուսնացած ենք, մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել»։ Ի պատասխան՝ ԵԽ պատգամավորը հետաքրքրվել է, թե «արդյո՞ք այդ ամուսնությունը սիրո վրա է հիմնված»։

ԵԽ պատգամավորը, իհարկե, հեգնելու փոխարեն կարող էր հիշեցնել, որ ոչ թե իրենք են մոտեցել «արդեն իսկ ամուսնացած մարդու», այլ Նիկոլ Փաշինյանն է ինքնակամ նետվել ժամադրությունների ու ամեն ժամադրության ընթացքում հայտարարել, թե պատրաստ է «այնքան խորը հարաբերություններ ունենալ, որքան Եվրամիությունը հնարավոր կհամարի»։ Ինչ վերաբերում է Հայկ Մամիջանյանին, ապա նա, ըստ երևույթին, մինչև վերջ չի ընկալել Նիկոլ Փաշինյանի «Իրական Հայաստանի գաղափարախոսությունը»։ Այնտեղ սևով սպիտակի վրա գրված է, որ իրական անկախությունը շատերից կախված լինելն է, հետևաբար՝ ինչքան շատ երկրներից կախված լինենք, այնքան ավելի անկախ կլինենք։ Նույն տրամաբանությամբ էլ՝ ամուսնության ամրության գրավականը հնարավորինս շատերի հետ ամուսնական հարաբերություններ ունենալն է։ Ճիշտ է, նման «գաղափարախոսությամբ» առաջնորդվող կանանց սովորաբար այլ կերպ են կոչում, և ով որտեղ բռնում՝ հետը «ժամադրությունների փուլ» է իրականացնում, բայց Նիկոլ Փաշինյանին դա հազիվ թե մտահոգի։ Կարևորը՝ այդ ընթացքում իրեն նաև կերակրում ու գովեստի խոսքեր են ասում։

Մեկնաբանությունը՝ «Չորրորդ իշխանություն»-ից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728