Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանն էլ է հասկանում, որ նախկին աջակցությունը չունի, դրա համար տարբեր քայլերի է գնում. «Պանիկայի մեջ՝ փոխում է իր ոլորտը. հեծանվորդից դառնում է յութուբեր, յութուբերից՝ խոհարար, խոհարարից՝ չգիտեմ՝ ինչ: Նա հիմա իր իշխանության ղեկին լինելու ողջ ժամանակահատվածի ամենաթույլ դիրքերում է, անգամ ավելի թույլ, քան 2020թ. պատերազմից հետո՝ նկատի ունենալով աշխարհաքաղաքական վիճակը: Ես ինչպես ներքաղաքականն եմ բաժանում նոյեմբերի 9-ից առաջ և հետո, աշխարհաքաղաքականը Թրամփի ընտրվելուց առաջ և հետո է բաժանված: Հիմա Հայաստանում և ոչ միայն, ներքին ազդակները ոչ ոքի չեն հետաքրքրում. Եվրոպայում էլ շունչները պահած՝ սպասում են՝ ինչ նոր բան են մոգոնելու Թրամփը կամ Մասկը»:
Անդրադառնալով ԵՄ-ԵԱՏՄ կեղծ երկընտրանքի դիսկուրսին, Կարեն Քոչարյանը շեշտեց՝ չի հավատում, թե իր թերթում՝ «ՀԺ»-ում, «եվրայոնջա» գրած Նիկոլ Փաշինյանն ուզում է գնալ Եվրոպա և համալրել «յոնջաների» շարքը.
«Նիկոլ Փաշինյանը «Հայկական ժամանակում» բազմիցս «եվրայոնջա» արտահայտությունն է օգտագործել: Իրականում, եթե Եվրոպան ազդակ տա, վատ չէ, բայց մի կողմից՝ դա ինչպես կանդրադառնա տնտեսության վրա, ոնց ենք մենք դրանից դուրս գալու, եթե այն հայտարարությունները լսենք, որ՝ պատրաստվեք ցուրտ ձմեռների և այլն, բայց մյուս կողմից, ես համոզված եմ, որ սա ավելի շատ նախընտրական քարոզչություն է: Շարքային ընտրողին հրամցնելու են, որ՝ դու հանգիստ կարող ես գնալ Եվրոպա, ոնց որ արդեն մի անգամ ասացին՝ Ռուսաստան էիր գնում՝ խոպան, կգնաս Եվրոպա՝ խոպան, առանց հասկանալու, որ Եվրոպան խոպան չի կարող լինել: Մի ստվար ընտրազանգված կա, որը կարծես վաղուց իրենը չէ, բայց կարող է դրանով գայթակղվել, որը բլեֆ է: Դա կարող են օգտագործել, եթե Եվրոպան լինի ուժեղ, ինչին հիմա չեմ հավատում, բայց ինչպես ժամանակին Վրաստանին և Ուկրաինային էր աջակցել, ի աջակցություն Փաշինյանի՝ առանց վիզայի մուտքի ռեժիմ սահմանել: Քանի որ խաղաղության խաչմերուկի թուղթը ոչ մի կերպ չի ստացվում, որ գոնե այդ թուղթը թափահարի ընտրություններից առաջ»:
Ինչ վերաբերում է ինքնիշխանության վերաբերյալ Փաշինյանի հայտարարություններին՝ նա շեշտեց. «Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ անում է, որ մենք լինենք վիլայեթ»:
Կարդացեք նաև
Ռազմիկ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ՝ «168 ժամ» շաբաթաթերթի այս համարում