Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանի հայտարարությունը
Ռուբեն Վարդանյանը և մեր մյուս բոլոր պատանդներն ու գերիները արհեստական ադրբեջանական դատավարություններով դաժանաբար խոշտանգվում են` ադրբեջանական իշխանության վրեժխնդրության, քաղաքական խնդիրներ լուծելու և հայ ժողովրդի արժանապատվության հաշվին ինքնահաստատվելու, մեր ազգային գիտակցությունը նսեմացնելու, մեր մեջ լարվածությունն ու պառակտումը խորացնելու նպատակով:
Այդ «դատավարություններն» ադրբեջանական իշխանությանն անհրաժեշտ են իր քաղաքական կեղծ թեզերն օրինականացնելու, Արցախում էթնիկ զտումներից մաքրվելու, Հայաստանի նկատմամբ ագրեսիայի հիմքեր ստեղծելու համար:
Ռուբեն Վարդանյանը, Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը, Դավիթ Իշխանյանը, Լևոն Մնացականյանը, Դավիթ Բաբայանը, Դավիթ Մանուկյանը, Արայիկ Հարությունյանը, մեր մյուս հայրենակիցները պետք է անհապաղ ազատ արձակվեն, նրանց նկատմամբ անազատության մեջ պահելու յուրաքանչյուր րոպեն ու ժամը ծանր հանցանք գործել է:
Կարդացեք նաև
Մենք նույնպես միջազգային կառույցներին, հանրությանը թիրախային հերթական դիմումները կուղարկենք` անհրաժեշտ հիմնավորումներով: