Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Վարդանյանը խոշտանգվել է: Դրա մասին են վկայում հենց լուսանկարները

Փետրվար 27,2025 00:43

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Բաքվի բանտում քաղաքական որոշմամբ պահվող Ռուբեն Վարդանյանը խոշտանգվել է: Դրա մասին են վկայում հենց լուսանկարները:

Չսպասեցի լուսանա, միջազգային իմ գործընկերներին նամակներ եմ ուղարկում՝ տեղեկացնելով, որ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը խոշտանգվել է Բաքվի բանտում:

Տեքստին կցված լուսանկարներում ակնհայտ են վնասվածքները: Նրա դեմքի վրա բռնության հետքեր են երևում և կապտուկներ:

Խնդրել եմ միջազգային դերակատարներին և նրանց ներկայացուցիչներին, որ դատապարտեն այս անմարդկային վերաբերմունքը, նպաստեն Բաքվում ընթացող քաղաքական դատավարության ավարտին և պահանջեն հայ գերիների վերադարձը:

✔️Սա միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում է,

✔️Ռուբեն Վարդանյանը գտնվում է Ադրբեջանի ամբողջական վերահսկողության, հոգածության և պատասխանատվության ներքո

✔️Նա չունի այլընտրանք՝ պաշտպանելու իր իրավունքները:

Անթույլատրելի է, պատժելի է, դատապարտելի են անազատության մեջ գտնվողի նկատմամբ ֆիզիկական բռնության նման դրսևորումները:

Այս դեպքը չպետք է դառնա ուղղակի միջադեպի արձանագրում, նա խոշտանգվել հայ լինելու և իր իրավունքները պաշտպանելու համար:

ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի ապօրինաբար լիազորությունները դադարեցված նախագահ, ԱԺ պատգամավոր

Թագուհի Թովմասյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728