ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը գրում է.
«Երեկ Երևանում կայացած ՀՀ-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի չորրորդ նիստի ընթացքում, բացի «սենյակում փղից» և «ամուսնություն-ամուսնալուծություն» թեմաներից, մի ուշագրավ դեպք է տեղի ունեցել:
Ամփոփիչ հայտարարության տեքստի համար ես ներկայացրել էի 9 առաջարկ, որոնցից մեկը վերաբերվում էր Թուրքիայի կողմից ցեղասպանության ճանաչմանը և բառացի մեջբերված էր 2015 թվականին ՀՀԿ ջանքերով Եվրոպական Ժողովրդական կուսակցության կողմից ընդունված բանաձևից (դա արել էի առաջարկի ընդունման հավանականությունը բարձրացնելու համար):
Կարդացեք նաև
Նկարում այդ առաջարկի քվեարկության պահն է. ինչպես տեսնում եք՝ բացի ընդդիմադիրներիցս (ևս երկուսը կադրում չեն երևում) առաջարկին կողմ են քվեարկում Եվրոպական խորհրդարանի 2 պատգամավորներ, իսկ ՔՊ-ականները՝ դեմ:
Այսինքն՝ եվրոպացիները կողմ էին Հայոց Ցեղասպանությունը դատապարտող առաջարկին, իսկ ՔՊ-ականները՝ դեմ:
Ներկայացված առաջարկի տեքստը. (invites Turkey, in the finest example of integrity and leadership exemplified by post-war Germany, to face its history and finally recognize the ever‐present reality of the Armenian Genocide and its attendant dispossession – including by taking steps such as opening its archives, acknowledging responsibility, and ensuring the right of return and restoration of cultural heritage.)