Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը «Մեկ օր նախարարի հետ» ծրագրի շրջանակում հյուրընկալել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի երրորդ կուրսի ուսանող Բաբկեն Հարությունյանին և աշխատանքային օրն անցկացրել նրա հետ:
Ապագա իրավագետն աշխատանքային օրվա ընթացքում ծանոթացել է նախարարության ծրագրերին, մասնակցել աշխատանքային խորհրդակցությունների, ներկա գտնվել կառավարության նիստին և այցելել քրեակատարողական հիմնարկներ:
«Մեկ օր՝ նախարարի հետ» ծրագիրը նպատակ ունի ոլորտով հետաքրքրված և բարձր առաջադիմությամբ ուսանողներին հնարավորություն տալ ներսից ծանոթանալու նախարարի և գերատեսչության աշխատանքին՝ խթանելով պետական կառավարման նկատմամբ հետաքրքրությունը:
Կարդացեք նաև