«Մինչև Լեռնային Ղարաբաղի լուծարումը Հայաստանն ու Ադրբեջանը ՌԴ-ի համար սիամական երկվորյակներ էին՝ կապված մի համակարգով։ Եվ դա գործիք էր, հիմա այդ գործիքը չկա։ Հայաստանի վրա ազդելու համար Ադրբեջանն էր պետք, Ադրբեջանի վրա ազդելու համար՝ Հայաստանը։ Դրա գործիքը Ղարաբաղն էր։ Անգամ հայկական բնակչությունը չէ, այլ տարածքը։ Դա արդեն չկա։ ՌԴ-ն ի՞նչ գործիքով իր քաղաքականությունը կվարի, պարզ չէ»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը՝ անդրադառնալով տարածաշրջանային զարգացումներին։
Այդպիսով Իսկանդարյանը գտնում է, որ Ռուսաստանը հիմա չի կարող տարածաշրջանում «խաղալ այն դերը, ինչ խաղացել է նախկինում»։ Միաժամանակ քաղաքագետը գտնում է, որ Արևմուտքը՝ ԱՄՆ-ն ու Եվրոպան, տարածաշրջանի նկատմամբ չունեն ավելի շատ հետաքրքրություն։ Նկարագրելով Հայաստանի վրա ՌԴ-ի ազդեցության աստիճանը՝ հարց է բարձրացնում․ «Հայաստանն ինչո՞վ կարող է փոխարինել Վերին Լարսի անցակետը»
Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական հակամարտությանը՝ Ա․Իսկանդարյանն ասում է՝ մինչ ողջ աշխարհը լարվածության մեջ է, Ադրբեջանը փորձում է հասնել Հայաստանի հնարավոր թուլացմանը։ Եվ դա միայն տարածքներին չի վերաբերում։
«Այստեղ Ադրբեջանը կարմիր գծեր չունի»,- ասում է նա։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում։