Կայացել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի և դրան կից՝ ՀԸԳՀ ճանապարհային քարտեզի թարմացման ու ԵՄ մուտքի արտոնագրերի ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսության շրջանակում ստանձնած հանձնառությունները և աշխատանքները համակարգող աշխատանքային խմբերի համատեղ նիստը։
Նիստին մասնակցում էին նաև Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման և մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովների նախագահները, ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ պատգամավորներ։
Նիստի ընթացքում քննարկվեցին ԵՄ կողմից մուտքի արտոնագրերի ռեժիմի ազատականացման գործողությունների ծրագրի տրամադրման, ինչպես նաև այս գործընթացին վերաբերելի իրավական և ինստիտուցիոնալ մի շարք հարցեր։
Քննարկման առանցքում էր նաև ՀԸԳՀ ճանապարհային քարտեզի թարմացման ուղղությամբ իրականացված աշխատանքների ընթացքը, մշտադիտարկման մեխանիզմների կատարելագործումը:
Կարդացեք նաև
Միջգերատեսչական նիստում ներկայացվեց ՀԸԳՀ կիրարկման ընթացքը՝ առանձնահատուկ շեշտադրումով դրա արդյունավետության բարձրացմանն ուղղված Կառավարության ձեռնարկած քայլերի և մոտարկման ու մշտադիտարկման կարողությունների լավարկման ուղղությամբ ներդրվող նոր մեխանիզմների վրա։ Այնուհետև ոլորտային գերատեսչությունների ներկայացուցիչները զեկուցեցին ճանապարհային քարտեզով նախատեսված միջոցառումների կատարման ընթացքը։
Ամփոփելով նիստը՝ փոխվարչապետը կարևորել է ՀԸԳՀ ճանապարհային քարտեզի նորացման և մշտադիտարկման նոր մեխանիզմների ներդրման ուղղությամբ տարվող համակարգված աշխատանքները։ Մհեր Գրիգորյանը, ընդգծելով ՀԸԳՀ լիարժեք կիրարկման կարևորությունը՝ որպես Կառավարության նախաձեռնած բարեփոխումների օրակարգի առանցքային մաս, համապատասխան հանձնարարականներ է տվել։
ՀՀ կառավարություն