Լրահոս
Օրվա լրահոսը

Գորիս-Շինուհայր ավտոճանապարհին ավտոմեքենաները դուրս են բերվել արգելափակումից

Փետրվար 26,2025 19:50

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Փետրվարի 26-ին, ժամը 11:32-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը շրջայցի ընթացքում նկատել է, որ Գորիս-Շինուհայր ավտոճանապարհի 19-րդ կմ-ին՝ ճոպանուղու մոտակայքում, խցանում է առաջացել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Շինուհայրի հենակետից մեկական մարտական հաշվարկ:

Փրկարարները քարշակման եղանակով արգելափակումից դուրս են բերել 17 բեռնատար և 36 մարդատար ավտոմեքենա, Շինուհայրի առաջնային օգնության հենակետում օգնություն են ցուցաբերել թվով 16,  իսկ ճանապարհի խցանված հատվածում՝ 17 քաղաքացու։

Փրկարարների և պարեկների համատեղ օգնությամբ խցանումից դուրս է բերվել և երթևեկությունը շարունակել 105 բեռնատար: Ճանապարհը դարձել է երկկողմանի երթևեկելի:

 

Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728