Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանը փորձում է հետին թվով վերաշարադրել Լեռնային Ղարաբաղի հայկական պատմությունն ու մշակույթը. Կոնստանտին Զատուլին

Փետրվար 26,2025 19:25

Ադրբեջանը փորձում է հետին թվով վերաշարադրել Լեռնային Ղարաբաղի հայկական պատմությունն ու մշակույթը, հայտարարել է Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը:

Բաքվում ցանկանում են յուրացնել հայտնի պատմական հուշարձանները՝ Ամարասը, Գանձասարը։ Այս և Լեռնային Ղարաբաղի պատմամշակութային այլ հուշարձաններ թվագրվում են այն ժամանակներով, երբ ադրբեջանցիները ոչ միայն բացակայում էին այս տարածքից, այլև որպես ազգ ընդհանրապես գոյություն չունեին, ասել է քաղաքական գործիչը Մոսկվայում կլոր սեղանի ժամանակ։

«Բաքվում Լեռնային Ղարաբաղի ղեկավարների «դատավարությունը» նույնպես տեղավորվում է պատմության կեղծման և հայկական ժառանգության յուրացման ընդհանուր տրամաբանության մեջ։ Այս «դատավարությունն» Ադրբեջանի իշխանությունների՝ հայերի դեմ տարած հաղթանակը տոնելու ցուցադրություն է»։

 

«Սպուտնիկ Արմենիա»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728