«Մենք ակնկալում ենք, որ այս ժողովում շատ հարցերի պատասխաններ կստանանք։ Այն մարտահրավերները, որոնք եղել են մեր պետության առաջ, Դաշնակցությունը միշտ եղել է առանցքում, եւ կարծում եմ՝ մենք շատ անելիք ունենք»,- ՀՅԴ 35-րդ ընդհանուր ժողովից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
Հարցին, թե քննարկում են 2026 թվականի ընտրություններին նախապատրաստվելո՞ւ հարցերը, թե՞ չսպասել ընտրություններին, Գառնիկ Դանիելյանը պատասխանեց․ «Այս հարցը բավական շահարկումների առիթ է տվել։ Դաշնակցությունն այն կուսակցությունն է, որը չի սպասում ընտրություններին։ Այս ընթացքում մի քանի շարժումների նախաձեռնողն ու առաջամարտիկն է եղել ՀՅԴ-ն։ Եվ այդ առումով մենք ոչ թե սպասում ենք հերթական ընտրություններին, մենք ամենօրյա աշխատանք ենք տանում՝ այս իշխանություններին հեռացնելու համար»։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ