Լրահոս
Օրվա լրահոսը

Անդրադարձ է կատարվել Նորարարության հայկական հիմնադրամի կառավարման խորհրդի՝ պետություն-մասնավոր համամասնությանը, հիմնադրամի աշխատանքին և հաշվետվության մեխանիզմներին

Փետրվար 26,2025 17:56

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել  ՀՀ վարչապետին կից Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների զարգացման խորհրդի երրորդ նիստը:

Ազգային ժողովի նախագահի տեղակալ, խորհրդի գործադիր կոմիտեի նախագահ   Հակոբ Արշակյանը ներկայացրել է նախորդ նիստի արդյունքներով կատարված աշխատանքները: Նախանշվել են 5 ուղղություններ՝ Արհեստական բանականություն, Ռոբոտատեխնիկա, ավիատիեզերական տեխնոլոգիաներ, Միկրոէլեկտրոնիկա, կիսահաղորդիչներ, Քվանտային տեխնոլոգիաներ, Բիոտեխնոլոգիա, կյանքի գիտություն: Հակոբ Արշակյանն ընդգծել է, որ անհրաժեշտ են գործիքներ նախանշված  ուղղություններով ռազմավարական ծրագրերի կազմման և պետական ընթացակարգերին համապատասխանեցման մեխանիզմ ունենալու համար: Ըստ այդմ՝ աշխատանքային խմբի կողմից կազմվել և շրջանառության է դրվել Նորարարության հայկական հիմնադրամի հայեցակարգը:

Նիստի ընթացքում քննարկվել են հիմնադրամի կանոնադրական նպատակները, ինչպես նաև գործառույթներն ու կառավարման կարգը: Անդրադարձ է կատարվել հիմնադրամի կառավարման խորհրդի՝ պետություն-մասնավոր համամասնությանն ու ձևաչափին, հիմնադրամի աշխատանքին և հաշվետվության մեխանիզմներին: Ներկայացված հարցերի շուրջ ծավալվել է մտքերի փոխանակություն, ներկայացվել են տարբեր դիտարկումներ և առաջարկություններ:

Վարչապետ Փաշինյանը կարևորել է հիմնադրամի աշխատանքի արդյունավետ կազմակերպումը և այդ համատեքստում ընդգծել շահագրգիռ կողմերի ինտենսիվ համագործակցության անհրաժեշտությունը:

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728